Հարսանիք բլոգը այսօր իր ընթերցողներին շատ հետաքրքիր բան ունի պատմելու… Մենք մի հարկի տակ ենք հավաքել նրանց, ում երկրպագում ենք, կրկնօրինակում… Իսկ ի՞նչ կասեք նրանց որպես հարսնաքույր հետևելուն… Միգուցե շատերի մոտ նրանք յուրօրինակ հարսնաքույր դառնալու գաղափարներ առաջ քաշեն… Դե ինչ, գնացինք…
Սարա Ջեսիա Փարկեր
Սարան (<Սեքսը մեծ քաղաքում> ֆիլմի հայտնից դերասանուհին) որպես հարսնաքույր ներկայացել է նույն ֆիլմում իր օգնական Մելինդա Ռելյիի հարսանիքին: Ֆուքսի (այո, այո, սիրելի աղջիկներ, բավական է վարդագույնի բոլոր երանգները տարբերակել բաց կամ մուգ կոչումներով) գույնի զգեստը իսկապես շատ սազական է Սարայի՝ հարսնաքրոջ կերպարի համար:
Բեյոնսե
Այո, գեղեցկուհի Բեյոնսեն նույնպես մեր հարսնաքույրերի ցուցակում է: Նա իր ներկայությամբ զարդարել է Քելի Ռոուլենդի տրոպիկական հարսանիքը, որտեղից Ինստագրամի իր էջում հրապարակել է միայն մի լուսանկար, սակայն կարծում ենք Բեյոնսեն անարդար է գտնվել միայն իր գեղեցիկ վարսերն ու զարդերը ցուցադրելով, քանի որ Հարսանիք բլոգն էլ բոլորի պես կցանկանար տեսնել Բեյոնսեի՝ հարսնաքրոջ զգեստը:
Սարա և Փոփի Դելեվինգներ
Մոդելների զույգը հարսնաքույր է եղել իրենց ավագ քրու՝ Քլոեի 2014 թվականին կայացած հարսանիքին, որը տեղի է ունեցել Էդ Գրանտում: Քույրերի տեսքը իսկապես անկրկնելի իրենց մուգ կապույտ զգեսնտներով:
Բրիտնի Սփիրս
Երբ Բրիտնիի փոքր քույր Ջեյմ Լին 2014-ի մարտին ամուսնանում էր, ինչպես կարող էր մեծ քույրիկը իր աջակցությունը չհայտնել այդքան կարևոր օրը: Բրիտնին կրում էր երեկոյան դասական զգեստ, բավականին թանկարժեք զարդեր, սակայն նրա թափթփված վարսահարդարման մասին, կարծում ենք, չարժե խոսել:
Լեդի Գագա
Դուք նման բան կպատկերացնեի՞ք: Մենք էլ… բայց դե այո, դա տեղի է ունեցել… Լեդի Գագան, ինչպես սովորական աղջիկ, բավականին գեղեցիկ, խնամված և դասական կերպարով 2013 թվականի հուլիսին ներկայացելէ իր դասընկերուհու հարսանիքին՝ որպես հարսնաքույր… Կարծում ենք՝ նման պարզ և ռոմանտիկ կերպարով Լեդի Գագա դժվար էլ տեսնենք:
Պիպա Միդլթոն
Դե ով չի հիշում դարի հարսանիքը… 2011-ին ամուսնացան արքայազն Վիլիամն ու դքսուհի Քեյթը, իսկ հարսնաքրոջ բարձր կոչմանը արժանացավ իհարկե, Քեյթի փոքր քույրը՝ Պիպան:
Աղբյուրը` harsaniq.wordpress.com-ի