Ջեննին ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն կանգնած է կյանքում ամենաբարդ որոշման առաջ` կյա՞նք, թե՞ մահ:  

Ջեննի Լեյկը սովորական դեռահաս է ԱՄՆ-ի Այդահո նահանգից: Նա 17 տարեկան է, սովորում է տեղի քոլեջներից մեկում: Վերջերս էլ սկսել է հանդիպել իր դասընկերներից մեկի հետ: Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա այս աղջկա կյանքի պատմության մեջ, բայց...

Հաճախ կրկնվող գլխացավերից ազատվելու համար աղջիկը դիմեց բժիշկի: հետազոտությունների արդյունքում պարզվեց ամենասարսափելին` աղջիկը գլխուղեղի ուռուցք ուներ: 

Աղջկա  կյանքը փրկելու համար հարկավոր էր քիմիոթերապիայի կուրս անցնել: Բոլորը նրա կողքին էին, ընտանիքը, հարազատները և սիրելին ու պատրաստ էին ամեն ինչով  սատարել նրան:

Բայց այդ ժամանկ էլ պարզվեց ամենասարսափելին` Ջեննին  հղի էր: Թվում է, թե այս նորությունը երբեք չի կարող մարդկանց տխրեցնել, բայց լինում են դեպքեր, երբ դա ոչ մի ուրախություն չի պարգևում:

Քիմիոթերապիայի կուրսը և երեխան անհամատեղելի էին, բժիշկները կարող էին փրկել կամ երեխայի, կամ էլ Ջենիի կյանքը: Իհարկե բոլորը միաբերան պնդում էին, որ փրկեն Ջենիի կյանքը, նա դեռ երիտասարդ է և կհասցնի երեխաներ ունենալ: Բայց Ջեննին չէր լսում ոչ մեկին, նա որոշել էր ունենալ երեխային, թեկուզ իր կյանքի գնով:

Ահա այս նկարում  Ջենիի փոքրիկը 6 օրեկան է: Նրանց դուրս գրեցին հիվանդանոցից, որպեսզի Ջեննին  կյանքի վերջին օրերը տանը երեխայի հետ անցկացնի:

12 օր անց Ջեննին մահացավ:

Ջենիի որդին կարող է ամբողջ կյանքում հպարտանալ իր մայրիկով: Նրա անսահման սերը փրկեց ու կյանք տվեց նրան:

 

                                                                                                                                                      INFOmanka