Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են գրանցվում դեպքեր, երբ օտարերկրացի երգիչ-երգչուհիները կրկնօրինակում են հայ կատարողների երգերը:

 

Այս անգամ ռումինացի երգչուհի Raluca Dragoi-ն ներկայացրել է Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» երգը: Թեև պարբերաբար խոսակցություններ են պտտվում, որ հենց հայ երգիչ-երգչուհիներն են կրկնօրինակում օտարազգի կատարողների երգերը, Youtube-ը հնարավորություն է տալիս տեսնել, թե որ կատարողը երբ է ներկայացրել այս կամ այն հոլովակը:

 

 

Լիլիթ Հովհաննիսյանն այս երգը ներկայացրել է 2012 թվականի նոյեմբերի 14-ին,  Raluca Dragoi-ն` 2013 թվականի օգոստոսի 31-ին:

 

Ռումինացի երգչուհու հոլովակում նշված չէ, որ դա Լիլիթ Հովհաննիսյանի երգն է: Ի դեպ, ռումինական տարբերակում երգը կոչվում է “Unde i iubirea”, որը թարգմանաբար նշանակում է «Որտեղ է սերը»:

Առաջարկում ենք լսել երկու կատարումներն էլ:

 


ESem.am