LadyNewz.am-ը գրում է.


Վերադարձել եք արձակուրդից, և ձեզ պատել է դեպրեսիա՞ն: Դժբախտություն չէ: Կան միջոցներ, որոնցով կարելի է ազատվել անցանկալի դեպրեսիայից: Դրանում ձեզ կօգնեն ամենապարզ մթերքները:


Շոկոլադը` դեպրեսիայի դեմ

Մի կարծեք, թե հիմա ձեզ խորհուրդ ենք տալու միանգամից շոկոլադի մի ամբողջ սալիկ ուտել, սակայն մի փոքրիկ կտորն, անշուշտ, կբարձրացնի ձեր տրամադրությունը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ շոկոլադը պարունակում է տեոբրոմին (կոֆեին): Շատերի մոտ շոկոլադը նույնացվում է աղանդերի հետ, երբ քաղցրավենիքը ծառայում է կատարած աշխատանքի դիմաց պարգև կամ նվեր: Ընտրեք դառը շոկոլադը, թեև դրանում ավելի քիչ շաքար կա, սակայն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակվում, քան կաթի մեջ:

 

Սուրճն ընդդդեմ դեպրեսիայի

Ընդամենը 30-40 գրամ կոֆեինը (սա նույնիսկ ավելի քիչ է, քան պարունակվում է մեկ բաժակ սուրճի մեջ) բավական է, որպեսզի սկսեք ավելի արագ մտածել: Երբ օրգանիզմը յուրացնում է կոֆեինը (դա տեղի է ունենում օգտագործելեւց 15 րոպե անց), արյան մեջ ներթափանցում է ադենոզին` էներգիայի աղբյուրը: Սակայն, եթե ձեզ տանջում է անքնությունը, չարժե սուրճ խմել օրվա երկրորդ կեսին: Կարող եք այն փոխարինել կանաչ թեյով, որը ավելի պակաս կոֆեին է պարունակում և այդ պատճառով քունը չի խաթարվում:

 

Շարունակությունը` այստեղ: