BlogNewz.am-ը գրում է.

 

 

Լանա Թյորներ


Լանա Թյորներն առաջին անգամ ամուսնացավ Ջոզեֆ Սթիվեն Քրեյնի հետ 1942 թ.-ին, սակայն մյուս տարի նրանք բաժանվեցին, ապա կրկին ամուսնացան: 1943 թ.-ին ծնվեց նրանց դուստր Շերիլ Քրեյնը, իսկ 1944 թ.-ին նրանք արդեն երկրորդ անգամ ամուսնալուծվեցին: Ինչպես տեսնում եք, այս զույգի կյանքում ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել: Իր ողջ կյանքի ընթացքում Թյորները ութ անգամ է ամուսնացած եղել: Այդ ամուսնություններից յուրաքանչյուրը 5 տարուց էլ քիչ է տևել:

 

Նատալի Վուդ

 

 

Դերասանուհի ու երգչուհի Նատալի Վուդն առաջին անգամ ամուսնացել է Ռոբերտ Վագների հետ 1957 թ.-ին: Հինգ տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո նրանք ամուսնալուծվեցին: 1972 թ.-ին  Նատալի Վուդը կրկին ամուսնացավ Ռոբերտ Վագների հետ, և նրանց երկրորդ ամուսնությունից ծնվեց նրանց դուստրը՝ Քորթնի Վագները: Քորթնին դեռ 10 տարեկան էլ չկար, երբ նրանք կրկին բաժանվեցին:

 

Մելանի Գրիֆիտ

 

 

Մելանի Գրիֆիտի առաջին ամուսնությունը Դոն Ջոնսի հետ ընդամենը վեց ամիս տևեց, սակայն նրանց համատեղ ամուսնական կյանքն այսքանով չի ավարտվում: Ամուսանալուծությունից որոշ ժամանակ անց նրանք վերամիավորվելու որոշում ընդունեցին: Երկրորդ ամուսնությունից ծնվեց նրանց դուստրը՝ Դակոտա Ջոնսոնը: Իր կյանքի ընթացքում Գրիֆիտն ունեցել է երեք ամուսին՝ Սթիվեն Բաուերը, Դոն Ջոնսը և Անտոնիո Բանդերասը, իսկ Ջոնսը Գրիֆիտից բաժանվելուց հետո՝ 1999 թ.-ին, ամուսնացավ Քելի Ֆելգերի հետ:

 

Փինք

Pink and Carey Hart (© WireImage)

 

Երգչուհի Փինքը և նրա մոտոցիկլավարության ուսուցիչ Քերի Հարթն ամուսնացել են 2006 թ.-ին: Ընդ որում ամուսնության առաջարկությունն արվել է հենց Փինքի կողմից: Երգչուհին այս հարցում էլ է կոտրել իշխող կարծրատիպերը: Նրանք բաժանվեցին 2008 թ.-ին և դատարան դիմեցին ամուսնալուծության հայցով, սակայն 2009 թ.-ին նրանք այսպես ասած թարմացրին իրենց ամուսնական երդումը, իսկ 2011 թ.-ին ծնվեց Փինքի ու Քերիի դուստրը:

 

Շարունակությունը` այստեղ: