Tert.am-ը գրում է.
Սելին Դիոնը նվազեցրել է Ֆլորիդայում գտնվող իր շքեղ առանձնատան գինը, որը Յուպիտեր կղզու ամենամեծ ու հայտնի տունն է: Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ այժմ մեկ տարի շուկայում մնալուց հետո տան արժեքն է` 62.5 մլն դոլար:
Երգչուհին իր տունը 2013-ի օգոստոսին որոշել էր վաճառել 72.5 մլն դոլարով: Առանձնատունը կառուցվել է 2010-ին, իսկ տան դիզայնի հեղինակն անձամբ երգչուհին է: