Կամերային երաժշտության տանը օգոստոսի 27-ին ժամը 19.00-ին կանցկացվի «Կոմիտաս. Վերապրում» համերգային միջոցառումը: Միջոցառումը նվիրվում է  Կոմիտասի 145-ամյակին: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց երգահան Վահան Արծրունին: «Համերգի ընթացքում  կհնչեն Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան երաժշտության մշակումները և Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:


Վահան Արծրունին նշեց, որ համերգով իրենք փորձելու են նոր խոսք ասել՝ համախմբվելով «կոմիտասյան երևույթի շուրջ»:

 

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ կոմպոզիտորդիրիժորհայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, ընդգծեց համերգի առանձնահատկությունը:  «Մեր բոլոր դասական խմբերը սովորաբար կատարում են Կոմիտաս, նա ավելի շատ ներկայանում է որպես կոմպոզիտոր: Այս համերգին փորձելու ենք մատուցել կոմիտասյան մոտեցում ու մտածողություն: Նա մեզ համար ոչ թե զուտ կոմպոզիտոր է, այլ մտածելակերպ: Համերգի ընթացքում հանդես են գալու հրաշալի մենակատարներ»,- ասաց նա:

 

Բանախոսները տեղեկացրին, որ համերգն իրենք ինքնուրույն են նախաձեռնել, և ոչ ոք իրենց չի օգնել: Օգնության համար նրանք մշակույթի նախարարություն չեն դիմել: Վահան Արծրունու խոսքով, ոչ թե արվեստագետը պետք է գտնի մշակույթի նախարարությանը, այլ նախարարությունը պետք է գտնի արվեստագետին: