1. Կանոն առաջին. դեմքին «տոննաներով» կոսմետիկական միջոցներ մի քսեք: Հատկապես խուսափեք դիմափոշուց և ծանր, անփայլ նյութակազմություն ունեցող երանգային քսուքից:

 

2. Երիտասարդ առողջ մաշկը կարծես ներքուստ  փայլում է: Նման արդյունքի հասնելու համար մաքրեք մաշկը և դիմահարդարումից առաջ դեմքին փայլող հիմքային քսուք քսեք:

 

3. Ընտրեք լիֆթինգի արդյունքով երանգային քսուք: Այն ժամանակավորապես հարթեցնում է մանր կնճիռներն ու  մաշկն ավելի հարթ է դարձնում:

 

4. Համապատասխան քսուքներով խնամքով թաքցրեք աչքերի տակի շրջանները. դրանք դեմքին հյուծված տեսք են տալիս:

 

5. Նուրբ վարդագույնը դեմքը երիտասարդացնում է և թարմացնում: Օգտագործեք բաց-վարդագույն կամ դեղձագույն գելային սնգույրներ:

 

6. Մուգ ստվերաներկերն ավելացնում են տարիքը:  Մեղմ , ծխավարդագույն, բեժ երանգները երիտասարդացնում են:

 

7. Հստակ ուրվագիծը ոչ միայն ընդգծում է աչքերի շուրջը եղած մանր կնճիռները, այլև կերպարին ագրեսիվություն է հաղորդում: Սև մատիտը փոխարինեք մոխրագույն, կանաչ կամ շագանակագույն մատիտներով:

 

8. Ընտրեք սառը վարդագույն շրթներկ, իսկ ավելի լավ է` շրթներկի փայլ:

 

9. Ուրվագծային մատիտը տեսողականորեն շուրթերը բարակեցնում է: Դրանց պատանեկան փափկություն հաղորդելու համար օգտվեք մեղմ գույների շրթներկ-փայլից:

 

10. Դիմահարդարումը բեժ- շագանակագույն  երանգներով մի արեք, այն ծերացնում է: Ընտրեք թարմ գույներ` նարնջագույն, ոսկեկանաչագույն, երկնագույն:

 

11. Եղունգների համար շագանակագույն և արծաթափայլ լաքերը տարեց կանանց  համար են:

 

12. «Բարդ» սանրվածքները փոխարինեք պարզ ու հասարակ սանրվածքներով: Օրինակ պոչիկ կապեք կամ անփութորեն բաց թողեք մազերը:

 

13. Եթե գանգրահեր եք, ապա խոպոպիկները խիստ մի ընդգծեք:

 

14. Հարթ սանրվածքը սրում է դիմագծերը:

 

15. Կարող եք ճակատին մազափունջ թողնել, այն մանկականորեն աշխուժացնում է դեմքը:

 

16. Կարճ սանրվածք արեք, բայց ոչ դասական ոճի, այլ «տղայի պես»` անհավասար ծայրերով:

 

17. Բաց գույնի մազերը, ի տարբերություն մուգ երանգներով մազերի, մշտապես երիտասարդացնում են: Որքան տարիքով է կինը, այնքան  բաց գույնի պիտի լինեն նրա մազերը: Ընտրեք տաք, պղնձե երանգները և աշխատեք խուսափել սառը մոխրագույն-պլատինե գույներից, դրանք ծերացնում են:


Աղբյուրը` INFOmanka