1. ԵՐԲԵՔ հեռուստացույցի կամ համակարգչի առջև հաց մի կերեք: Այդ ժամանակ դուք ուտում եք ավելին, քան ձեզ հարկավոր է:
2. Օրեկան առնվազն 2 լիտր ջուր խմեք:
3. Վերելակի փոխարեն գերադասեք աստիճաններով բարձրանալ:
4. Վերջին անգամ կերեք քնելուց 4 ժամ առաջ:
5. Շաբաթը 1 անգամից ավել ալկոհոլային խմիչքներ մի օգտագործեք:
6. Բոլոր հնարավոր դեպքերում խուսափեք ու հրաժարվեք արագ սնունդից:
7. Սպիտակ հացը սևով փոխարինեք կամ ավելի լավ է լավաշ կերեք հացի փոխարեն:
8. Շաբաթը գոնե 3 օր 1 ժամ սպորտով զբաղվեք:
9. Կանաչ թեյ օգտագործեք:
10. Հաց ուտելուց 1 ժամ առաջ 1 բաժակ տաք ջուր խմեք:
Աղբյուրը` INFOmanka