1.Ձեզ ավելի շատ հետաքրքրում է.
ա. նորաձևությունը -2 
բ. նոր տեխնոլոգիաները և ինտերնետը -6
գ. մեկ շաբաթ առաջ կատարված իրադարձությունները -0


2.Ընկերները առավել հաճախ ձեզ դիմում են այս հարցով.
ա. «Մոսկվա» կինոթատրոնում այսօր ի՞նչ ֆիլմ է ցուցադրվում -8
բ. Գաթայի խմորի մեջ քանի՞ հավկիթ են գցում -0
գ. դոլարի կուրսը այսօր որքա՞ն է -5


3. Ամենանոր և հավաստի տեղեկությունները դուք ստանում եք.
ա. հեռուստատեսության լրատվական թողարկումներից -3
բ. ինտերնետից -8
գ. հարևանների հետ զրույցից -0


4. Դուք սիրում եք շրջել քաղաքում, որպեսզի.
ա. մի գավաթ սուրճ կամ գարեջուր խմեք որևէ սրճարանում -5
բ. տեսնեք, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվում քաղաքի գլխավոր կինոթատրոններում-2
գ. ճշտեք դոլարի կուրսը -8

 

5. Սովորաբար դուք սեր եք խոստովանում.
ա. հաղորդագրություն ուղարկելով sms-ով կամ e-mail-ով -10
բ. գրեկով բանաստեղծություն-խոստովանություն -6
գ. երկտող փոխանցելով ծանոթների միջոցով -0


6. Ամառանոց մեկնելիս դուք ձեզ հետ վերցնում եք.
ա. պատկերազարդ նոր ամսագրեր -0
բ. բջջային հեռախոս -8
գ. գիրք կամ ռադիոընդունիչ -4

 

7. Չեք կարողանա քնել, եթե.
ա. բաց թողած լինեք «Հայլուրով» հաղորդվող վաղվա եղանակի տեսությունը -6
բ. կորցրած լինեք կարևոր փաստաթղթերը -0
գ. հաջորդ օրը հրավիրված լինեք երկար սպասված ընդունելության(հանդիպման)-5

 

Պատասխանները


Մինչև 19 միավոր
Որքան էլ ցավալի է, սակայն չիմանալով նույնիսկ ձեր տարիքը կարելի է ասել, որ թոշակի գնալու ժամանակն է: Եթե փողոցում ծանոթանաք հմայիչ օրիորդի կամ երիտասարդի հետ, ապա վստահորեն մեկ-երկու րոպե հետո նրանք հեռու կփախչեն ձեզանից: Փոխեք ձեր կենսակերպը, փորձեք բացի եփել-թափելուց ու խժռելուց հետաքրքիր որևէ այլ զբաղմունք գտնել: Երեկոները կինո գնացեք, ծանոթացեք ինտերնետային կապին:

 

19-31 միավոր
Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Միանգամից զգացվում է, որ ժամանակի հետ համընթաց քայլող մարդ եք: Ձեր կողակիցը երբեմն նույնիսկ չի հավատում, որ այդքան հետաքրքիր մեկի հետ է ամուսնացած: Խմիչքների գիտակ եք, բայց որտեղ և երբ է պետք դրանք օգտագործել՝ այնքան էլ լավ չգիտեք, պակասում է ինֆորմացիան: Ավելի վստահ եղեք: Փոքր ինչ եռանդ, երևակայություն, և դուք հեղինակավոր մարդու համբավ ձեռք կբերեք, ում կարծիքը անվերապահորեն հաշվի են առնում:

 

32 և ավելի միավոր
Շնորհավորում ենք, չափազանց հմայիչ մարդ եք: Դուք ամեն ինչ մյուսներից ավելի շուտ եք իմանում, հեշտորեն կարող եք զրուցել ցանկացած թեմայով և հենց դրանով էլ գրավում եք շրջապատողներին: Ինքնավստահ եք, կարող եք լուրջ հակահարված տալ ցանկացած հակառակորդի: Միակ խորհուրդը. զսպեք ժամանակակից տեխնիկայով չափից դուրս հրապուրվածությունը, թե չէ մի օր երազում էլ կսկսեք դրանք տեսնել:


Աղբյուրը՝ INFOmanka