Ավստրալացի փոփ- երգչուհի Քայլի Մինոուգը, ով այս տարի նշեց իր 46-ամյակը, հանրությանը ներկայացել է գեղեցիկ զգեստով, որն ընդգծել է նրա անթերի կազմվածքը: Պապարացցիները երգչուհուն նկատել են Լոնդոնի էլիտար ռեստորաններից մեկի մոտակայքում, որտեղ նա պատրաստվում էր գործնական հանդիպում ունենալ: Քայլին ողջունել է ռեստորանի մոտ գտնվող իր երկրպագուներին և լուսանկարվել նրանց հետ: