Life.panorama.am-ը գրում է.

 

Մարդու ձեռքերի վրա ավելի շատ վտանգավոր բակտերիաներ կան, քան շարժասանդուղքների բռնակների կամ զբոսայգու նստարանների վրա: Այս մասին է վկայում Արիզոնայի համալսարանի մասնագետների կողմից իրականացված վերջին հետազոտությունը: Չնայած սրան, մարդկանց միայն մեկ ութերորդն է սնվելուց առաջ ձեռքերը լվանում:


Գիտնականներն ուսումնասիրել են 25 օբյեկտներից վերցված քսուքներ, այդ թվում` սեղանների մակերեսից, շարժասանդուղքների բռնակներից, մանկական խաղալիքներից եւ այլն: Դրանցում շատ հազվադեպ են վտանգավոր բակտերիաներ, այդ թվում` ստաֆիլակոկ եւ էնտերոբակտերիաներ հայտնաբերվել: 

 

Մինչդեռ միջին վիճակագրական մարդու ձեռքերի վրա ավելի քան 10 միլիոն բակտերիա կա, բակտերիալ նման աղտոտվածությունը համադրելի է միայն խոհանոցային սպունգի հետ:

 

Միաժամանակ մեկ այլ ուսումնասիրություն վկայում է, որ մադրկանց միայն 13 տոկոսն է պարտադիր ձեռքերը լվանում սնվելուց առաջ:

 

Շարունակությունը` այստեղ: