Եվա Ռիվասի նոր տեսահոլովակի նկարահանումներն արդեն ավարտվել է, և տեսահոլովակը շուտով կներկայացվի հեռուստադիտողների  դատին: «Հայկական տեղեկատվական կենտրոն»-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ տեսահոլովակը նկարահանվել է  «Վերադարձ» երգի հիման վրա, որի հեղինակն է Աննա Հովները, գործիքավորումը արել է Հայկոն, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Միհրան Ստեփանյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր երգչուհին, նա տեսահոլովակում տարբեր կերպարներով է հանդես գալու, իսկ երգը սիրո մասին է: