Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շատ եմ ուզում, որ մեր զինվորները պաշտպանված լինեն թշնամուց: Այնքան դաժան է, երբ կորցնում ես հայրենիքի զինվոր, հայրենիքի զավակ, լավ ընկեր, լավ մարդ ու այս ցանկը դեռ կաող ես անվերջ շարունակել: Աստված թող պահապան լինի բոլոր զինվորներին. նրանց շնորհիվ է, որ մենք հանգիստ քնում ենք ու արթնանում` իմանալով, որ մեր սահմանները հսկվում են թշնամուց, բայց շատ ցավալի է, որ երբեմն ստիպված են լինում դա անել կյանքի գնով:

Փառք ու պատիվ քեզ հայ զինվոր: