Bravo.am-ը գրում է.
Գերմանիայում պսակադրված Հայկ Կասպարովը որոշել էր հարսանիք կազմակերպել նաեւ Հայաստանում: Այս օրերին նա կնոջ հետ Երեւանում է, սակայն վերոնշյալ հարցում մտափոխվել է.«Երջանկությունը զգում են եւ ոչ թե ցույց տալիս»: BRAVO.am-ն օրերս նկարել է ամառային հանգիստը հայրենիքում վայելող զույգին եւ հետաքրքիր զրույց ունեցել: Նրանք հանդիպման վայր եկան գերմանական ճշտապահությամբ:):
Սեր առաջին հայացքից :)
Կարմեն Լուիզա. Ապրելով Գերմանիայում` մտածում էի, որ Հայաստանում տղամարդիկ միայն դասական կոստյումներով են, բայց քույրերս, որոնք երեք տարի առաջ ժամանել էին Երեւան, ինձ պատմեցին, թե տեղի ռեստորաններից մեկում հանդիպել են շատ գեղեցիկ երգչի, ով նման չէ հայի:
Երբ եկա հայրենիք, որոշեցի տեսնել նրան: Առաջին տպավորությունս զարմանքն էր. բեմ բարձրացավ նորաձեւ սանրվածքով, պատռված ջինսերով մի երիտասարդ… Անկեղծ ասած` անմիջապես սիրահարվել եմ:): Մատուցողի միջոցով Հայկին խնդրեցինք լուսանկարվել մեզ հետ, հենց այդ ժամանակ էլ ասացի, որ իրեն շատ եմ սիրում, հեռախոսահամարներ փոխանակեցինք, եւ այդպես սկսվեց մեր շփումը:
Շարունակությունը` այստեղ: