Օրերս Esem.am-ին հայտնի է դարձել, որ հաղորդավարուհի Մերի Շահինյանն ընկեր ունի: Հավատարիմ մնալով միայն ճշտված լուրեր հաղորդելու սկզբունքին, Esem.am-ը կապ հաստատեց Մերիի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները: «Այո ընկեր ունեմ»,- ասաց նա, սակայն չցանկացավ մանրամասնել՝ որքան ժամանակ է, ինչ միասին են: Հաղորդավարուհին չցանկացավ խոսել նաև առաջիկայում ամուսնության հավանականության մասին:

 

 

Անդրադառնալով ամառային հանգստին՝ Մերին նշեց, որ արդեն հասցրել է այն վայելել Գերմանիայում:) «Երկու շաբաթ եմ եղել այնտեղ. առաջին շաբաթը մի քիչ ցուրտ էր, հետո այնտեղ էլ եղանակը բացվեց: Շատ լավ եմ հանգստացել»,- ասաց հաղորդավարուհին՝ նշելով, որ առաջին անգամ չէր Գերմանիայում:

 

 

Մերիի ամառային հանգիստն այսքանով չի սահմանափակվի. առաջիկայում նա կվայելի նաև ծովային հանգիստ:) «Օգոստոսին կմեկնեմ ծովափ, սակայն դեռ չգիտեմ, թե կոնկրետ ուր: Ծով շատ եմ սիրում ու ինձ համար ամառային հանգիստը ծովափ գնալն է»,- նշեց հաղորդավարուհին: