Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր նոր զուգերգի տեսահոլովակն արդեն պատրաստ է, սակայն չէր գրել, թե ում հետ է երգելու՝ պահելով հետաքրքրության ալիքը:


Այս օրերին թեժ քննարկվում էր, թե ում հետ է ներկայանալու երգչուհին: Թեկնածուների ցանկում շատ էր շրջանառվում նրա ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի անունը, սակայն  երգչուհին ներկայանալու է Վաչե Ամարյանի հետ:


Իր «Բալա» երգով նախորդ տարի հայտնի դարձած երգիչն այժմ էլ ներկայանում է Հայաստանի ամենաքննարկվող երգչուհիներից մեկի հետ: «Ինձ չսպանես», այսպես է կոչվում նրանց նոր զուգերգը: