Հայտնի են «Եվրատեսիլ 2015» մրցույթի անցկացման ժամկետները: Ինչպես տեղեկացնում է մրցույթի պաշտոնական՝ eurovision.tv կայքը, մրցույթը կանցկացվի հաջորդ տարի մայիսի 19-ին, 21-ին և 23-ին:


Մինչ այդ հայտարարվել էր, որ շոուն պետք է անցկացվեր մայիսի 12-ին, 14-ին և 16-ին, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը և ORF հեռարձակող հեռուստաընկերությունը համաձայնել են փոխել ժամկետները մեկ շաբաթ ավելի ուշ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:


Սա նշանակում է, որ առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա երեքշաբթի, մայիսի 19-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ հինգշաբթի 21-ին, իսկ եզրափակիչը՝ շաբաթ՝ մայիսի 21-ին:

 
 

Ժամկետների փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ հարմար է հյուրընկալող քաղաքի հայտին մասնակցող քաղաքներին: Այն պայմանավորված է նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով:

 


Մոտակա շաբաթների ընթացքում ORF-ն պլանավորում է ընտրել մրցույթի անցկացման քաղաքը և վայրը: «Եվրատեսիլ 2015» մրցույթը կընդունի Ավստրիան, քանի որ այդ երկրի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը հաղթել էր «Եվրատեսիլ 2014» մրցույթում իր «Rise Like a Phoenix» երգով: