Գեղեցկուհի Դաութցեն Քրեզը նկարահանվել է "Repeat Cashmere"-ի գովազդում: Դաութցենը, ով միշտ սեքսուալ ֆոտոշարքերի է մասնակցում, այս անգամ քնքուշ և նուրբ կնոջ կերպարով է հանդես եկել:
"Victoria's Secret"-ի «հրեշտակը» ներկայացրել է քաշեմիրից բլուզներ և կարդիգաններ: Նշենք, որ այս ամռանը Դաութցենը հաճախակի է ներկայացնում տարբեր բրենդեր: