Ladynewz.am-ը գրում է.
Անջելա Արենդթսը` Apple-ի փոխնախագահը և բնատուր առաջնորդը, երբեք չի վախեցել նորը յուրացնելուց:
Մինչ Apple-ի թիմին միանալը, Անջելան զբաղեցնում էր Burberry նորաձևության տան գլխավոր տնօրենի պաշտոնը, մի շրջան, երբ այս ընկերությունը սրընթաց վերելք էր ապրում:
Burberry-ից առաջ նա Liz Claiborne Inc աշխատել է որպես փոխնախագահ, իսկ Donna Karan International-ում` նախագահ:
Տաղանդավոր բիզնես-լեդին Burberry ապրանքանիշը հանեց նոր շուկաներ. ներկայումս բրիտանական էլիտար ապրանքանիշի խանութներից կարող են օգտվել նաև Դուբայի, Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի պչրուհիները:
Burberry նախկին տնօրենի հաջողությունները նրան թույլ տվեցին 45-րդ տեղը զբաղեցնել Forbes-ի Վարկածով կազմված ամենաազդեցիկ կանանց ցուցակում:
Միանալով Apple-ին` Արենդթսը դարձավ փոխնախագահ, ղեկավար անձնակազմի անդամ և մանրածախ առևտրի ցանցի ղեկավարը:
Շարունակությունը` այստեղ: