Aroxj.am-ը գրում է.
Լինզաների սխալ գործածման արդյունքում թայվանցի աղջիկը ամբողջությամբ կուրացել է: Աղջիկը շուրջ 6 ամիս չի հանել լինզաները, ինչի արդյունքում լինզաների ներսի հատվածում բակտերիաներ են կուտակվել, որոնք քայքայել են աղջկա աչքի խնձորակները ու առաջացրել կուրություն:
Բժիշկները աղջկա մոտ հազվադեպ հիվանդություն են ախտորոշել: Այն կոչվում է եղջերաբորբ: Այն զարգանում է մի քանի տարիների ընթացքում, արդյունքը կուրությունն է, որի դեմ ոչ մի մեթոդ դեռ չկա: