Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել լատինաամերիկացիներին նվիրված միջոցառում , որում քննարկվել էին նրանց կրթության և աշխատանքի հարցերը: Միջոցառման պատվավոր հյուրերից էին երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման:
Միշել Օբամայի խոսքով` նա պայքարելու է, որպեսզի յուրաքանչյուր լատինաամերիկացի բարձրագույն կրթություն ստանա: Նա ասել է. «Յուրաքանչյուր ծնող պետք է հասկանա, որ կրթությունը շատ բան կարող է փոխել իրենց երեխայի կյանքում»:
Ջենիֆեր Լոպեսը բեմ էր բարձրացել Միշել Օբամային ներկայացնելու համար: Բացի այդ` նա ելույթ էր ունեցել` ներկայացնելով իր պատմությունը: «Այժմ իմ մայրը չի անհանգստանում իմ և եղբորս համար, քանի որ մենք կրթություն ենք ստացել, ունենք կայուն աշխատանք և ոչ մեկից ֆինանսական կախվածություն չունենք»,-ասել է երգչուհին:
Միջոցառման ավարտից հետո Ջենիֆերն ու Միշել Օբաման զրուցել են և սելֆի են արել, որն էլ երգչուհին հրապարակել է "Twitter"-ի իր էջում: