Ամերիկաբնակ երգիչ Նորոն արդեն հասցրել է վայելել ամառային արձակուրդները: Օրեր առաջ նա կնոջ և բարեկամների հետ Լոս Անջելեսից մեկնել է Մեքսիկա՝ Պուերտո Վալարտա: Esem.am-ի հետ երգիչը խոսեց արկածներով լի արձակուրդների մասին: «10 օր հիանալի ու անմոռաց ժամանակ ենք անցկացրել: Շատ լավ անցավ, առաջին անգամ էի լինում Մեքսիկայում, ու ասեմ` հիանալի վայր էր ակտիվ հանգիստ ունենալու համար: Մի շարք էքստրեմալ վայրեր եմ հաճախել, շատ վախենալու բաներ եմ արել :) Այս ուղևորության ընթացքում բացահայտեցի, որ էքստրիմի սիրահար եմ :)»,- նշեց Նորոն:
Ճամփորդության ընթացքում երգչի որդին` փոքրիկ Տիգրանը, ծնողների կողքին չի եղել: «Ամեն անգամ չէ, որ երեխային տանում ենք մեզ հետ. նա տանը` տատիկի ու պապիկի հետ էր մնացել»,- ասաց երգիչը:
Վերջերս նոր երգով հանդես եկած Նորոյի խոսքով`լիցքաթափված և ուժերը վերականգնած վերադարձել է հանգստից ու անցել գործի :) Երգիչն այժմ աշխատում է իր նոր երգի, տեսահոլովակի ու ձայնասկավառակի նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ: «Այս տարի դեռ շատ անելիքներ ունեմ, նոր երգեր եմ ձայնագրում, շուտով նոր տեսահոլովակ կունենամ, իսկ տարեվերջին` դեկտեմբերի 31-ին, ձայնասկավառակ կթողարկեմ: Արդեն երգացանկը հստակեցված է, այժմ ձայնագրման աշխատանքներն են տարվում»,- Esem.am-ին երգիչը:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը