«Վինտաժ» թարգմանաբար նշանակում է հնեցված գինի, իսկ նորաձևության մեջ այն 1920-80-ականների օրիգինալ հագուստն է, որը ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանի նորաձևությունն ու մշակույթը: Որոշ դիզայներներ կարծում են, որ վինտաժային պետք է համարել 60-ականների ոճը:

 

 

Վինտաժային հագուստը պետք է տարբերել “second hand”-ից. այն պետք է լինի նվազագույնը 20 տարեկան և տարբերվի այժմյան նորաձևությունից: Ժամանակակից հագուստ ստեղծելիս դիզայներները հաճախ օգտագործում են վինտաժային պրինտ կամ հակառակը` ստանալով հետաքրքիր միքս:)

 

 

Եթե քեզ համար կարևոր է, որ հագուստդ իսկապես լինի վինտաժային, կարող ես փորփրել տատիկիդ սունդուկը. այնտեղ հաստատ կգտնես այնպիսի հագուստ, որը կլինի ոչ միայն վինտաժային, այլև մեկ օրինակով:) Ի վերջո, կարող ես ինքդ կարել կամ ձևափոխել հին զգեստները` դարձնելով քո երազած վինտաժային զգեստը:

 

 

Անգամ հասարակ սպիտակ վերնաշապիկը կարող ես դարձնել վինտաժային, պարզապես վերնաշապիկի ներքևի մասը ոչ թե կոճկիր, այլ երկու կողմերը «բանտիկ» կապիր:

Կարող ես ընտրել նաև բարձր գոտկատեղով ջինսե տաբատ, իսկ բլուզդ դնել ոչ թե վրան, այլ տաբատիդ տակը:) 1920-80-ական թվականներին ընդգծվում էր կնոջ գոտկատեղը, այնպես որ, անգամ մեկ տարրով` լայն գոտիով, կարող ես կերպարիդ մեջ վինտաժային «գիծ» մտցնել:

 

 

Կերպարդ ամբողջացնել քեզ կօգնեն վինտաժային զարդերը: Այստեղ առաջին հորիզոնականում բրոշներն ու վզնոցներն են, ըստ ցանկության, կարող ես օգտագործել նաև սրածայր կամ կլոր ակնոց, ձեռնոց, գոտի, պայուսակ:

Վինտաժային սանրվածք ունենալու համար կարող ես բիգուդիների օգնությամբ ստանալ փարթամ մազեր, սանրել կողքի, աչքերիդ սև սլաքներն ու կարմիր շրթներկը կլարցնեն տարբերվող կերպարդ:)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


By Tina