Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել հանրահայտ դերասան Գեորգի Սահակյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ռուսաստանի հայերի միությունից, հարատազներին ուղղված ցավակցական ուղերձում նշվում է. «Սրտի խոր ցավով Ռուսաստանի հայերի միության անդամներն ընդունեցին Գեորգի Սահակյանի մահան լուրը: Նա յուրահատուկ դերասան էր, ով ընդմիշտ մտել է կինամատոգրաֆիայի պատմության և մեր սրտերի մեջ: Նա տաղանդաշատ դերասան էր, ով 36 ֆիլմերում մարմնավորել է մեկ պատմական անձի` Ստալինի կերպարը: Գեորգի Սահակյանը հիանալի հոգու և հմայքի տեր անձանավորություն էր: Նրա վախճանը մեծ, անդառնալի կորուստ է մեզ համար: Ընդունեք մեր անկեղծ ցավակցությունն ու սփոփանքի խոսքերն այս դժվար պահին»: 

 

Գեորգի Սահակյանին վերջին հրաժեշտը կտան Միտինյան գերեզմանատան արարողությունների սրահում երեքշաբթի օրը: