
Հոլիվուդյան դերասանուհի Քեթի Հոլմսը "Glamour" ամսագրի համար նոր ֆոտոշարքի է մասնակցել: 35-ամյա գեղեցկուհին ամսագրի համար մերկացել է` ցուցադրելով իր գեղեցկությունն ու կանացի շարմը: Ամսագիրը կթողարկվի օգոստոսին: Քեթին նաև հարցազրույց է տվել` պատմելով իր և Թոմ Քրուզի ամուսնալուծության մասին:
Քեթին խոստովանել է, որ չի զղջում իր այդ քայլի համար: «Ես նոր կյանք եմ սկսել : Վերջապես ես կարող եմ անել այն ամենն, ինչ ցանկանում եմ. սահմանափակումներ չկան: Հենց այդ ամենի շնորհիվ է, որ ես ինձ այժմ շատ վստահ եմ զգում»,-ասել է Քեթին: