Life.panorama.am-ը գրում է.
Ցինցինատիի համալսարանի գիտնականների խումբը հետազոտություններ է անցկացրել, որոնց արդյունքում վերջիններս եկել են այն եզրակացության, որ մարդու արտաքին տեսքը և նրա առողջական վիճակը սերտորեն փոխկապակցված են:
Մասնավորապես` ստացվում է, որ գեղեցիկ մարդկանց մոտ նվազագույնի է շաքարախտի, ականջներում աղմուկի, ասթմայի և քրոնիկ բարձր ճնշման հավանականությունը: Արտաքին տեսքի հետ է կապված նաև սթրեսի, դեպրեսիայի և հոգեբանական շեղումների հավանականությունը:
Պարզ է դարձել նաև, որ գեղեցիկ տեսքով մարդիկ հազվադեպ են բողոքում վատ ինքնազգացողությունից: Հետազոտական փորձին մասնակցել է ավելի քան 15000 մարդ: Առաջին հետազոտությունը անցկացվել է, երբ նրանք դեռ 10 տարեկան էին, իսկ երկրորդը` 24-35 տարեկան հասակում: Հատկանշական է, որ մասնակիցների արտաքին տեսքը գնահատել են ոչ թե նրանց լուսանկարներով, այլ հենց նրանց ներկայության պայմաններում:
Շարունակությունը` այստեղ: