Բուժման նպատակով տևական ժամանակ արտերկրում գտնվող սերիալային դերասան Կարեն Մկրտչյանը վերադարձել է: PressIdent.am-ի ֆոտոլրագրողը օդանավակայանում ոչ միայն արձանագրել է Կարենին դիմավորելու ակնթարթները, այլև զրուցել նրա հետ:
Այսօր գիշեր Կարենին ու նրան ուղեկցող ընկերոջը` դերասան Վարդան Արզումանյանին, օդանավակայանում դիմավորել են Կարենի կինն ու ընտանիքի անդամները, ընկերներն ու գործընկերները, որոնց թվում են եղել դերասաններ Նիկոլայ Եղիազարյանն ու Սարգիս Թաշչյանը: Ներկաները դերասանին դիմավորել են ծափահարություններով:
Կարենն ինքնաթիռից ինքնուրույն է իջել և կարողացել է անկաշկանդ շփվել հարազատների հետ:
Հիշեցնենք, որ PressIdent.am-ն առաջինն էր, որ ամիսներ առաջ տեղեկացրեց իրենց մուտքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվածդերասանի վիճակի մասին: Հիշեցնենք նաև, որ այդ միջադեպից հետո Կարեն Մկրտչյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում էր, և նրա ընկերները Կարենի բուժման համար սոցցանցերում ակցիա սկսեցին՝ նրա բուժման ծախսերը Գերմանիայում հոգալու նպատակով:
Տեսանյութը՝ քիչ անց:
Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի