Համացանցում է հայտնվել Քրիսթեն Ստյուարտի մասնակցությամբ նոր` «Ճամբար X-Ray» ֆիլմի կադրերը: Գործողությունները տեղի են ունենում ռազմագերիների բանտում: Ֆիլմի հերոսուհին` Ստյուարտը, ով ծառայում էր ԱՄՆ-ի զինված ուժերում, այդ բանտում ծանոթանում է ռազմագերիներից մեկի հետ, ում որոշում է օգնել, որպեսզի նա փախչի բանտից: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել "Sundance" կինոփառատոնի ժամանակ: Կինոքննադատները հավանել են Քրիսթեն Ստյուարտի խաղը: