Bravo.am-ը գրում է.
Հուլիսի 1-ին` Անաիս Սարդարյանի ծննդյան օրը, հրապարակեցինքդերասանուհու նոր ֆոտոշարքը եւ անկեղծ զրույցն ամենատարբեր թեմաների շուրջ, իսկ այսօր կպատմենք, թե “Շանթ”-ի “Քաղաքում” սերիալում Անուշիկի դերակատարն ինչպես է նշել 26-ամյակը:
Հոբելյարն այս անգամ տարեդարձն անցկացրել է Հայաստանի սահմաններից դուրս` հարազատների շրջապատում.“Երկու տարի անընդմեջ ծնողներս այդ օրը կողքիս չեն եղել, նրանց ներկայությունն ամենակարեւոր նվերն էր”,-BRAVO.am-ին ասել է նա:
Մեկնելով Ռուսաստան` Անաիսը քույրիկի եւ զարմուհիների հետ հենց օդանավակայանից շտապել է զվարճանալու, իր խոսքով` մանկանալու. “Բոլորին ստիպել եմ ինձ նվերներ գնել (ծիծաղում է-հեղ.): Ես էլ, ինչպես բոլորը, սիրում եմ նվերներ ստանալ, չնայած` նվիրել ավելի շատ եմ սիրում”:
Շարունակությունը` այստեղ: