Ռուս ռեփեր Տիմատին երկար ընդմիջումից հետո մեկնել է Ուկրաինա: Ռեփերն Օդեսսայում համերգով է հանդես եկել: Ռուս աստղերից շատերը, Ուկրաինայում տիրող լարված իրավիճակի պատճառով, հրաժարվում են համերգային ծրագրով հանդես գալ, սակայն 29-ամյա Տիմատին շատ լավ տպավորություններով է վերադարձել Օդեսսայից և սոցցանցերում իր երկրպագուների հետ է կիսվել այդ տպավորություններով: «Երկար դադարից հետո սա իմ առաջին համերգն էր Ուկրաինայում:

 

Ի տարբերություն մյուս աստղերի` ես մեծ հետաքրքրությամբ եմ մեկնել այնտեղ, որպեսզի իմ աչքերով տեսնեմ, թե ինչ է կատարվում: Նախ ասեմ, որ սպասվածից շատ մարդ է եղել համերգին, բացի այդ էլ նրանք շատ ջերմ ինձ ընդունեցին: Քաղաքականության մասին ոչ մի խոսք չի եղել: Բոլորն ուրախ էին և դրական լիցքերով»,- գրել է Տիմատին Ինսթագրամի իր էջում: