Աշխարհի ամենամեծ լողավազանը գտնվում է Չիլիի Սան Ալֆոնսո Դել Մար հյուրանոցի տարածքում: Լողավազանի մակերեսը կազմում է 8 հա: Լողավազանն այնքան մեծ է, որ այնտեղ կազմակերպվում են առագաստանավային մրցություններ: Բացի այդ, լողալու ժամանակ այցելուները կարող են նավակով շրջագայել: Լողավազանի ջուրը աղի է, քանի որ այն լցվում է օվկիանոսի ջրով: Այն հիշեցնում է հրաշալի լողափ, քանի որ տարածքը շրջապատված է մաքուր ավազով:
Մեկ այլ արտասովոր լողավազան գտնվում է չինական հյուրանոցի 24-րդ հարկում: Նրա գլխավոր յուրահատկությունը այնն է, որ լողավազանն ամբողջովին ապակեպատ է, և լողալիս հնարավոր է հանգիստ հետևել ներքևում գտնվող մարդկանց:Լողավազանը հրաշալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր չեն վախենում բարձրությունից:
Եվս մեկ արտասովոր լողավազան գտնվում է Տոկիոյում 47-հարկանի երկնաքերի տանիքին: Լողավազանը հնարավորություն է տալիս բարձրությունից հիանալ քաղաքի հրաշալի տեսքով: Հրաշալի վայր է ռոմանտիկ հանդիպումների համար:
Մյուս լողավազանն ստեղծվել է էքստրիմի սիրահարների համար: Լաս Վեգասի արտասովոր լողավազանը լի է վտանգավոր ձկներով: Լողավազանի մեջտեղում տեղադրված է ակվարիում` լի վտանգավոր ձկներով, որտեղ այցելուները լողում են նրանցից մի քանի սմ հեռավորության վրա:
Թայլանդում գոյություն ունի լողավազան, որը լի է արնակարմրավուն գույնի ջրով: Այնտեղ տիրում է միստիկայի և հանելուկային միջավայր:
Կալիֆորնիայում գտնվող լողավազանն առանձնանում է նրանով, որ այն հատուկ կառուցել են ամերիկացի միլիարդատերերի համար ամրոցում: Այժմ այն ընդունում է մեծ թվով այցելուների: Լողավազանը շրջապատված է հին հռոմեական արձաններով և այլ կառույցներով, ինչն ավելի հետաքրքիր և յուրօրինակ է դարձնում այն: