WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մոդել կդառնա Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում, տեղեկացնում Է The Daily Mail-ը:
Ասանժը ևս վեց մոդելների հետ կցուցադրի Վիվիեն Վեստվուդ Բենի ստեղծած հագուստը: Ցուցադրանքին մասնակցելու համար WikiLeaks-ի հիմնադիրը չի հեռանա Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, որտեղ նա գտնվում Է արդեն երկու տարի. բարձրահարթակը կկազմակերպեն ուղղակիորեն այնտեղ: Բեն Վեստվուդը պարզաբանել Է, որ ցանկանում Է այս կերպ աշխարհին հիշեցնել Ասանժի ճակատագրի, մասնավորապես, նրա նկատմամբ կիրառված անարդարության մասին:
Հավաքածուն ստեղծվել Է Քլինտ Իստվուդի «սպագետի-վեստեռնների» տարազների ազդեցությամբ, բայց որոշ բաներ ներշնչվել են իր իսկ Ասանժի ոճով, պատմել Է Վեստվուդը: Շոուն տեղի կունենա «Լավը, վատը, չարը» ֆիլմի երաժշտության ներքո: Ցուցադրությանը, որը կկայանա սեպտեմբերին, հրավիրված են դերասան Ջորջ Քլունին և նրա հարսնացուն՝ փաստաբան Ամալ Ալամուդինը:
Էկվադորը քաղաքական ապաստան Է տրամադրել Ասանժին, սակայն նա չի կարողանում հեռանալ Լոնդոնի դեսպանատնից, որովհետև այդ դեպքում կկալանավորվի և կհանձնվի Շվեդիային, որտեղ նա մեղադրվում Է սեռական հանցագործությունների մեջ: Ասանժը կարծում Է, որ իրեն Շվեդիայից կարող են արտահանձնել ԱՄՆ, որտեղ նրան խիստ պատիժ Է սպառնում WikiLeaks-ի միջոցով գաղտնի տեղեկատվության հրապարակման համար: