Tert.am-ը գրում է.
Սերը ինքնաբերաբար չի գալիս, մենք ստեղծում ենք այն:
Իրապես սիրելու համար պետք է ճանաչել մարդուն, անհանգստանալ նրա համար, պետք է նրան տեսնել ներսից: Կան բաներ, որոնք ակնառու չեն, դրանք կարելի է զգալ միայն սրտի օգնությամբ:
Cluber.com-ը ներկայացնում է Ադամ Ջեքսոնի «սիրո գաղտնիքները», որոնք կոգնեն հասկանալ՝ արդյո՞ք սեր է այն, ինչ զգում եք, թե՞ ոչ:
1. Մտքի ուժը
Սերն սկսվում է մտքերից: Մենք մեր սեփական մտքերի արտացոլանքն ենք. եթե չար մտքեր ունենք, չարություն ենք ստանում, եթե ուրախ մտքեր ունենք, մեր կյանքն ուրախությամբ է լցվում, եթե սիրով լցված մտքեր ունենք, սիրով լեցուն կյանք ենք ապահովում:
2. Հարգանքի ուժը
Որևէ մեկին սիրելուց առաջ հարգել է պետք և գիտակցել, որ յուրաքանչյուրն ունի իր տեղը այս երկնքի տակ:
3. Նվիրաբերման ուժը
Սեր ստանալու համար անհրաժեշտ է նվիրաբերել այն: Սիրել՝ նշանակում է նվիրաբերել ինքդ քեզ՝ առանց պատասխանի ակնկալիքի:
4. Ընկերության ուժը
Նախքան իրական սեր գտնելը անհրաժեշտ է իրական ընկեր գտնել: Ընկերությունն իրական սիրո հիմքն է:
Շարունակությունը` այստեղ: