Bravo.am-ը գրում է.
“Հայաստանի ձայնը” հեռուստանախագծի առաջին ու երկրորդ եթերաշրջանից հայտնի մասնակիցները երեկ հավաքվել էին մայրաքաղաքի ակումբներից մեկում եւ վերհիշում էին իրենց մրցութային օրերը:): Ամառային երեկույթի համար երիտասարդ կատարողներն ընտրել էին պարային ակտիվ ռիթմերով երգեր:
Ելույթ են ունեցել Մաշա Մնջոյանը, Նարեկ Մակարյանը, Գրիգոր Կյոկչյանը, Այդին Դավուդին, Ջեմմա Կարապետյանը, Ալինա Կիրակոսյանը, Վլադ Պողոսյանը, Աննա Խանչալյանը, Վիգեն Ահարոնանը, Անահիտ Շահբազյանը, Արեւո Գրիգորյանը, Արմեն Հովհաննիսյանը եւ այլք:
“Հայաստանի ձայնը” նախագծի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը BRAVO.am-ին հայտնել է, որ միջոցառման նպատակը մասնակիցներին մեկ բեմահարթակում համախմբելն էր, այն հեռուստատեսությամբ չի ցուցադրվելու.“Երկու եթերաշրջանի լավագույն մասնակիցների հետ որոշեցինք հիթերով եւ պրեմիերաներով համերգ անել: Հրավիրել ենք այն մասնակիցներին, որոնք երաժշտական գործունեություն են ծավալում, նաեւ այս ձեւաչափին համապատասխան երգեր ունեն”:
Համերգի բացումն արել է Անահիտ Շահբազյանը, Նարեկ Մակարյանը եւ Նորո Բեգլարյանը հանդես են եկել նոր զուգերգով, Մաշա Մնջոյանի հնչեցրած գործերից մեկը եղել է իր երգացանկից “Ես եւ դու”-ն, մյուսները եւս կատարել են երկուական երգ:
Աննա Խանչալյանն օրեր առաջ է Վրաստանից վերադարձել Երեւան` մասնակցելու այս համերգին, ինչպես նաեւ պատրաստվելու Երեւանի կոնսերվատորիայի ընդունելության քննություններին: Նա ընտրել էր Ռիհաննայի “Diamonds” եւ Լորինի “Euphoria” երգերը.“Շատ էի կարոտել բոլորին. ոչ ոք տեղյակ չէր, որ գալու եմ: Զարմացրի Անահիտ Շահբազյանին. կարծում էր` դեռ Թբիլիսիում եմ:)”:
Շարունակությունը` այստեղ: