Aroxj.am-ը գրում է.

 

Բարձր տարիքում սթրեսի մեծ մակարդակը բացասաբար է ազդում կարճաժամկետ հիշողության վրա :
Մասնագետների կարծիքով կորտիզոլ հորմոնի և կարճաժամկետ հիշողության կորստի միջև ուղիղ կապ գոյություն ունի: Վերոնշյալ հորմոնի շնորհիվ մարդկային մարմինը հնարավորություն է ստանում համարժեք արձագանքել սթրեսային իրավիճակներին:


Եթե կորտիզոլ հորմոնը երկար ժամանակ լինում է բարձր մակարդակի վրա, ապա խանգարվում է ուղեղի աշխատանքը , նաև առաջանում են մարսողական, քաշի ավելացման, արյան ճնշման հետ կապված խնդիրներ: