Հայաստանի Հանրապետության և Բելառուսի մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ, հունիսի 23-29-ը Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր:

 

Ինչպես տեղեկացրել են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մշակույթի օրերի շրջանակում կանցկացվեն բելառուսական կինոյի օրեր: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 23-ին, «Նաիրի» կինոթատրոնում: Հունիսի 24-29-ը, Բելառուսական կինոյի օրերի ընթացքում կցուցադրվեն «Առաքյալների հետքերը», «Գայլեր» և «Դիպուկահար` վրեժխնդրության զենք» ֆիլմերը: