Հետազոտողներն անհայտ տղամարդու դիմանկար են հայտնաբերել Պաբլո Պիկասոյի «Կապույտ սենյակ» (1901) վաղ ստեղծագործություններից մեկի տակ, նկար, որը գտնվում Է Վաշինգտոնի Ֆիլիպսի հավաքածուում հղում անելով AP գործակալությանը:

 

Ինֆրակարմիր ճառագայթների միջոցով հայտնաբերված պատկերում հստակ երեւում Է պիջակով և թիթեռնաձև փողկապով մի տղամարդ: Նա նստած Է՝ կռթնելով թևին, ձեռքի մատներին կա երեք մատանի:

 

Տակավին 60 տարի առաջ վերականգնողները կասկածել են, թե «Կապույտ սենյակի» տակ կա մի այլ պատկեր. նկարի որոշ մասերում վրձնահարվածները լիովին չեն համապատասխանում կոմպոզիցիայի հետ: Բայց միայն 1990-ական թվականներին գիտնականները կարողացան ստուգել այդ ենթադրությունը ռենտգենյան ճառագայթների միջոցով:

 

2008 թվականին Ֆիլիպսի հավաքածուի, Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահի և Քոռնելի համալսարանի մասնագետներն, օգտագործելով ինֆրակարմիր ճառագայթներ, ստացան ոչ հստակ պատկեր, իսկ անցյալ շաբաթ, սքանավորման ավելի կատարյալ տեխնոլոգիայի շնորհիվ, կարողացան տեսնել դիմանկարը բոլոր մանրամասներով: Փորձագետներն այժմ փորձում են պարզել՝ ով Է պատկերված նկարում:

 

Սա առաջին դեպքը չԷ, երբ Պիկասոյի նկարները կրկնական շերտ են ունենում: Այսպես, նրա «Արդուկող կինը» ստեղծագործության տակ, որը գտնվում Է Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանի հավաքածուում, վերականգնողները հայտնաբերել են բեղավոր մի տղամարդու դիմանկար: