Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի թատերախումբը Իջևանի մշակույթի տանը բեմադրել է «Ամուսնանալը հեշտ բան չէ» ներկայացումը: Տավուշի մարզպետարանի լրատվության վարչությունից, թատերախումբը մարզ է այցելել մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Ամուսնանալը հեշտ բան չէ» ներկայացման ռեժիսորն է Արսեն Գրիգորյանը, բեմադրության հեղինակը` Մհեր Մկրտչյանը` Ալբերտ Մկրտչյանի որդին: Մեկ գործողությամբ կատակերգությունը ստեղծվել է ռեժիսորի և դերասանների անմիջական մասնակցությամբ: Գլխավոր դերերում հանդես են գալիս Ռուդիկ Մարտիրոսյանը (Համով), Արսեն Գրիգորյանը (Ռուդ), Լուսինե Ավանեսյանը (Մերի) և Լիլի Դավթյանը (Լիլի):