Ուրեմն նենց կատաղած եմ, որ շունչս կտրվում ա, ու կյանքումս պատահած ամենազազրելի արարքի ու դրան հետևած արձագանքների մասին եմ պատմելու: Պատմությունը մի քիչ երկար ա ու ունի նախապատմություն:
Դերասան Կարեն Մկրտչյանին կիմանաք, էն որ ամիսներ առաջ անհայտ անձը ծեծել էր ու նենց վնասվածք էր պատճառել, որի արդյունքում դրամահավաք հայտարարվեց ու գումար հավաքվեց՝ Գերմանիայում Կարենի բուժման համար: Գումարն էլ հսկայական թիվ էր՝ 80 հազար եվրոյի կարգի, որը բավական է, ասենք, օնկոլոգիա բուժելու համար:
Անգամ ինքս առիթ ունեցա էս թեմայով մասնակցելու հեռուսաշոուի ու կոչ արեցի, որ մարդիկ անտարբեր չգտնվեն: Կարենին անձամբ չէի ճանաչում, բայց ինձ համար սկզբունքային էր, որ առաջին հերթին մարդկային կյանքի ու առողջության խնդիր էր, հետո էլ Կարենը ազատամարտիկ էր ու էդ կոնտեքստում ինքը ինձ համար մարմնավորում էր պետական անտարբերության խնդիրը՝ ազատամրտիկների հանդեպ:


Սրանից մի քանի ամիս առաջ, երբ Կարենի գումարն արդեն ամբողջովին հավաքվել էր, թե հավաքվելու վրա էր, Վանաձորում բարեգործական համերգ էր կազմակերպվել, ու ապրի Կարենը, քանի որ իրեն էդ գումարը էլ պետք չէր, հենց համերգի վերջում տեղադրված էկրանին սկայպով միացրել էին իրեն, ու նա հայտարարել էր, որ հավաքագրված գումարը փոխանցեն գլխուղեղի չարորակ ուռուցք ունեցող 8-ամյա Էրիկին, ով հիմա Մոսկվայում է բուժում անցնում:
Էդ առնչությամբ կանչում են Էրիկի հորը ու խնդրում են, որ ուռուցք ու դրանից բխող ցավեր ունեցող երեխային վերցնի ու գա համերգին, որը նկարահանվում էր, հետո էլ լուսաբանվեց: Սակայն, համերգի կազմակերպիչներից ա լինում, թե ինքնուրույն «նախաձեռնությունն» իր ձեռքը վերցրած ա լինում, բայց սույն անհատը վաղօրոք զգուշացնում ա Էրիկի հորը, որ իրեն բեմի վրա գումարով ծրար կտան, բայց թող ինքը վերադարձնի, համերգից հետո իրեն բանկային փոխանցումով ավելի մեծ գումար կփոխանցեն...


Այդպես էլ անում ա հերը, ծրարը հետ ա տալիս, բայց օրեր են անցնում, իսկ փոխանցումը չի գալիս, ոչ էլ առձեռն է գալիս: Գալիս է Մոսկվա մեկնելու ու ինքնաթիռի հարցերը լուծելու պահը: Այդ ժամանակ դեռ սույն պարոնը՝ Արտավազդ-Արիկը, նոն ստոպ էսօր-էգուց անելուց ա լինում, ու երբ իրեն պարզ ասում են, որ ինքնաթիռի տոմսերի հարց կա, եթե չի լինում, ասա, որ իմանանք, թե որտեղից ենք փող ճարում, իսկ եթե լինում է, ապա իմանանք՝ վիրահատության փողից վերցնենք... էս էլ թե բա հա՜, խնդիր չկա, վաղը/չորեքշաբթի/ուրբաթ/երկուշաբթի կփոխանցեմ...


Բնականաբար, չի փոխանցում ու, բնականաբար, ֆինանսական խնդիրներ են առաջանում, ու եթե չլինեին Մոսկվայի բարի մարդիկ, ովքեր պատրաստակամություն են դրսևորում ու լուծում են այնպիսի հարցեր, որոնք մինիմիզացնելով նախատեսված ծախսերը (ուտելիք, բնակվելու տեղ և այլն), թույլ տվեցին մոտ 1000 դոլար կազմող այդ պակասորդը տնտեսել: Արդյունքում, երեխային, այնուամենայնիվ, բարեհաջող վիրահատեցին, ու թեև նա դեռ չի բուժվել, ու թանկարժեք քիմիոթերապիա է պետք, բայց գոնե բուն ուռուցքը անդառնալի հետևանքների չբերեց.. առայժմ...
Հիմա պատմության ամենակեղտոտ ու ամենաճղճիմ մասին պատմեմ. Anushanahit Anushanahit-ը սկզբից մինչև հիմա զբաղվում է այս երեխայի համար հանգանակության հարցերով, ու ստատուսում գրելու չի, չեմ էլ կարծում, որ նրան դուր կգար, եթե դնեի ու թվարկեի նրա արած-չարածները էս հարցում: Կասեմ միայն, որ եթե ինձ ասեն երեխուդ կյանքը փողից ա կախված, որը էս մարդու ձեռքում ա, վստահ կլինեի, որ երեխես փրկված ա:


Մի խոսքով, երբ այս պատմությունը պարզ է դառնում, Լալան (որ նույն Anushanahit-ն է), բարձրաձայնում է դրա մասին, որ ախպե՜ր, էսինչ հանգամանքներում, էսինչ բանն է եղել: Եթե ինչ-որ թյուրիմացություն է, ապա խնդրում եմ, էդ փողը փոխանցեք. երեխան դեռ քիմիա պետք ա անցնի, որը 4 անգամ ավելի թանկ է, քան ուռուցքի հեռացման վիրահատությունը: Իսկ եթե, այնուամենայնիվ, պարոն Արիկը քցող սրիկա է, ով չի խորշում քաղցկեղով հիվանդ երեխու հաշվին մի քանի հարյուր հազար դրամ գրպանելը, ապա, սիրելի դերասաններ, ովքեր այդքան շուքով համերգին ներկա էիք ու որին բերել էին երեխային, բարի գտնվեք, պարզաբանումով հանդես եկեք, որ՝
- մենք սրա հետ կապ չունենք, ճիշտ է, բեմում ենք եղել, բայց չենք իմացել, որ կողքներս սրիկա կա:


Ի պատիվ Կարենի պետք է ասեմ, որ այս պատմությունը հասնում է նրա ականջին, նրա հայրը կապնվում է Լալայի հետ, թե բա պարտքով փող եմ ճարել, գամ տամ: Լալան հրաժարվում է, որովհետև այստեղ ոչ թե պետք էր ինչ-որ մեկից պարտքով փող ճարել, այլ պետք էր այս մութ պատմության մեջ հստակություն մտցնել: Չի ընդունում փողը, բայց այստեղ ինձ համար անհասկանալի պատճառներով, Կարենի կողմը չի էլ ծավալվում Արտավազդ-Արիկի «հերոսության» պահով ու ոչ մի պարզաբանում չի տալիս:


Ու այստեղից սկսում է «ամենահետաքրքիր» պահը: Հարգելի Կարենի գործընկեր դերասանները (դեռ չգիտեմ, թե կոնկրետ ովքեր, բայց համերգի մասնակիցներից ոմանց մասին է խոսքը) սկսում են Լալային դիվադադար անել, թե բա հերքում արա, մեր անվան հետ ես խաղում ու առհասարակ, հրապարակավ ներողություն խնդրի մեզանից:
Երբ ստանում են ադեկվատ պատասխան, թե բա դուք առհասարակ ո՞վ եք ու ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ, սկսում են արդեն ավելի պիղծ տարբերակների դիմել՝ փորձելով խաղալ Լալայի անվան հետ ու քոմենթային դիվերսիաներ կազմակերպել...


Ես էսօր եմ իմանում էդ զարգացումների մասին ու ուզում եմ հատուկ զգուշացնել. Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել պետք չի ու չհամարձակվեք Լալայի անվան հետ խաղալ: Ձեզանից հասնում է ուղղակի մարդ գտնվել ում, ձեր իմիջային պոնտերը մոռանալով, ընդունել, որ ձեր գործընկերը սրիկա ա ու դուք, հուսով եմ, որ ակամա, հայտնվել եք նրա կեղտոտ քայլի ստվերում և դրա տակից դուրս գալու համար ոչ թե տեռռորի ենթարկեք մարդկանց, ովքեր իրենց համար միանգամայն օտար մարդկանց են օգնում, և դա անում են անշահախնդիր ու առանց պաթոսի/շոուների, այլ ուղղակի վեր կացեք ու տվեք ձեր ազնիվ գնահատականը: Եթե չեք էլ ուզում անեք այդքանը, ապա ոտատակ մի ընկեք, թե չէ իրոք կարող է ոտատակ ընկնեք՝ առնվազն իմիջային առումով, ու այդ ժամանակ դժվար ապրուստը բացի սերիալի անունից, միանգամայն ռեալ իմաստավորում կունենա ձեր համար:

 

Կոստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից