Երգիչ Նարեկ Բավեյանը սոցցանցային իր էջում գրառում է արել` նշելով. ««Էս ինչ ա կատարվում: Բանկից զանգում են ինձ ու ասում, որ իմ հաշիվները սառեցված են, ինչի՞ համար, ո՞վ ա սառեցրել, ի՞նչ իրավունքով, չգիտեմ: Մոտս տպավորությունա, որ ինձ շփոթել են ինչ-որ լուրջ միջազգային ահաբեկչի հետ: Էս ի՞նչ ա կատարվում, մարդու իրավունք մնացե՞լ ա էս երկրում: Շուտ հանեք ձեր գումարները բանկերից, վաղն էլ կարող եք դուք նմանատիպ զանգ ստանաք»:

 Պարզելու համար, թե ինչն է երգչի հաշիվները սառեցնելու պատճառը ESem.am-ը զրուցեց նրա հետ: «Ինքս էլ դեռ չգիտեմ, թե ինչ է կատարվում և որ մեղքիս համար: Ցերեկն ինձ զանգահարեցին բանկից ու ասացին, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հրամանով իմ հաշիվների վրա կալանք է դրված: Փորձեցի պարզել, թէ ինչն է պատճառը, ասացին` վաղը համապատասխան փաստաթղթերով ներկայանամ ԴԱՀԿ, որտեղ ամեն բան պարզ կլինի: Իրականում ինձ համար էականը պատճառը չէ, այլ վերաբերմունքը: Ի՞նչ իրավունքով են սառեցնում քաղաքացու հաշիվները, գուցե այսօր այդ գումարն ինձ շտապ անհրաժեշտ էր: Վստահ եմ` ոչ մի հանցանք չեմ գործել. ո´չ ավազակ եմ, ո´չ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ, ո´չ էլ վտանգավոր հանցագործ, որ սառեցնում են հաշիվներս հետագա գործողություններս կանխելու համար»,- սրտնեղած ասաց Նարեկը: 

Ըստ երգչի` պետությունն այս քայլով ևս մեկ անգամ ոտնահարում է իր՝ քաղաքացու իրավունքները: «Ես անգամ չմուծած տուգանքներ չունեմ, ընդհանրապես շատ հազվադեպ եմ ճանապարհատրանսպորտային խախտումներ անում. այսքան ժամանակ ինչքան տուգանվել եմ, պարտաճանանչ, ժամկետների սահմանում կատարել եմ վճարումները»,- նշեց երգիչը:

Նարեկի հավաստմամբ` ինքը հաճախ նաև ոստիկանության կայքեջում է գրում իր մեքենայի տվյալներն ու ստուգում` արդյոք բաց թողնված խախտումներ չունի: «Գրեթե ամեն օր ոստիկանության կայքում ստուգում եմ, ու մինչ օրս չվճարած ոչ մի ակտ չունեմ, եթե անգամ ստացված լինի, որ մեր տուն թուղթ է եկել, բայց տանը մարդ չլինելու պատճառով ինձ չի հասել, միևնույնn է, ես կայքում տեսած կլինեի»,- ասաց Նարեկը` պնդելով, որ բանկային համակարգի հետ կապված էլ երբևէ խնդիրներ չի ունեցել:

Երգչի խոսքով` անգամ նման պարագայում իրավունք չունեն կալանքի տակ վերցնել քաղաքացու ողջ ունեցվածքն ու «չորով» հաշիվ սառեցնեն:

Նարեկի բանկային հաշիվները սառեցնելու իրական պատճառի մասին կհայտնենք ավելի ուշ:

Երգչի բանկային հաշիվները սառեցնելու իրական պատճառի մասին կհայտնենք ավելի ուշ:

Զրուցեց Մերի Պողոսյանը