«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը դանիական Beautiful Copenhagen ընկերությանը հասցրել է 3,7 միլիոն դոլարի վնաս: Վերոնշյալ ընկերությունը, որ մրցույթի կազմակերպիչն էր, ընկել է հսկայական պարտքերի տակ և չի բացառվում, որ հայտնվի նաև դատարանում:
Վկայակոչելով Metro-ն, ընկերությունը դանիական հեռուստաընկերությանը պարտք է 17,8 միլիոն կրոն, ինչի հետևանքով կարող է հայտնվել դատարանում: Պարտքերը փակելու համար ընկերությունը որոշել է վաճառել մրցույթի տեխնիկական սարքավորումները:
«Եվրատեսիլ 2014»-ն անցկացվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Մրցույթի եզրափակիչ փուլում ձայների առավելագույնը ստացավ Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Mp3-ն մրցույթին զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: