Վերջին շրջանում լողազգեստներն սկսել են մեծ պահանջարկ վայելել մուսուլման կանանց շրջանում: Թաթարստանում վաճառքի են հանվել հատուկ լողազգեստներ` մուսուլման կանաց համար. մարմնի հատվածում բաց է լինում ձեռքերի և ոտքերի թաթերը, ինչպես նաև դեմքը:
Նման «մահմեդական» լողազգեստները բաղկացած են տաբատներից, երկար բլուզից և գլխարկից, որը ծածկում է մազերը և պարանոցը:
Այս լողազգեստների համար մուսուլմանուհիները պարտական են ավստրալացի ոճաբան Ախեդա Զանետիին: Ճիշտ է` այս պարագայում լողազգեստ ասելը հարաբերական է, քանի որ այս լողազգեստներն ավելի շուտ հիշեցնում են իրենց ավանդական հագուստը՝ երկարաթև բլուզ, երկար տաբատ և գլխաշոր, սակայն ի տարբերություն այդ զգեստների, սրանով լողանում են:
Դեռ այս լողազգեստները մուսուլմանուհիներն օգտագործում են իրենց տարածքներում, քանի որ այն արգեվել է Եվրոպական որոշ երկրներում. հագուստով ջուրը մտնելը համարվում է հակահիգիենիկ:
Թե երբ սովորական և համատարած դրսևորում կունենան այս լողազգեստները, հայտնի չէ, սակայն լողափերի մուսուլմանուհիները դեռ նստում և ծովը վայելում են իրենց ավանդական հագուստներով:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ստեղծված հատուկ լողազգեստների և իրականության հակադրությունը` լուսանկարների միջոցով: