Միհրան Ծառուկյանը BRAVO.am-ի հետ զրույցներից մեկում նշել էր, թե այն մարդկանցից չէ, ովքեր թաքցնում են սիրելիին, եւ եթե հանդիպի իր միակին, այդ մասին բոլորն էլ կիմանան: Նշենք, սակայն, որ այս օրերին մի շարք լրատվամիջոցներ նրան “կասկածում” են ընկերուհի ունենալու համար` որպես ապացույց ներկայացնելով լուսանկարներ, որտեղ աղջկա ընկերակցությամբ է:

 
Միհրան Ծառուկյանը
 

Երգչի երկրպագուհիները կարող են չանհանգստանալ. նրա սիրտը դեռ ազատ է:): Միհրանը մեզ հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը.“Նման բան չկա: Նկարներում իմ ընկերոջ դստեր հետ եմ: Սուտ լուրեր տարածելու փոխարեն կարելի էր ճշտել: Նման խոսակցություններին արդեն ծիծաղով եմ վերաբերվում”: