Ամերիկացի հայտնի փոփ կատարող Ջենիֆեր Լոպեսը կմասնակցի ֆուտբոլի 2014 թվականի Աշխարհի առաջնության բացման արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 12-ին Սան Պաուլոյում, միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ նրա մերժման վերաբերյալ հաղորդումները «վաղաժամ» Էին: Այդ մասին հաղորդել է արգենտինական Infobae կայքը՝ վկայակոչելով երգչուհու ներկայացուցիչներին:
Լոպեսն ամերիկա-կուբացի ռեփեր Արմանդո Քրիստիան Պերեսի, որն ավելի հայտնի է որպես Փիտբուլ, և բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեի հետ մասնակցել Է ֆուտբոլի 2014-ի աշխարհի առաջնության պաշտոնական երգի՝ We Are One-ի ձայնագրությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր, թե պրոդյուսերության հետ կապված խնդիրների պատճառով նա չի կարողանա ժամանել բացման արարողությանը:
«Ջենֆերը չի ցանկանում հիասթափեցնել ո՛չ իր երկրպագուներին, ո՛չ Էլ ֆուտբոլասերներին, այնպես որ նա կժամանի այնտեղ (բացման արարողությանը)»,- մեջբերում Է հրատարակությունը երգչուհու ներկայացուցիչների խոսքը:
25 րոպե տեւողությամբ արարողության ընթացքում ելույթ կունենան շուրջ 600 արտիստներ, այդ թվում` մարմնամարզիկներ, ակրոբատներ և կապոԷյրա պարողներ: We Are One երգը՝ Լոպեսի, Փիտբուլի և Լեյտեի կատարմամբ, պետք է եզրափակի արարողությունը: