Հոլիվուդյան գեղեցկուհի դերասանուհի Միլա Կունիսը, չնայած իր կարգավիճակին, շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին` հայտնվելով կարմիր ուղեգորգի վրա և տարբեր միջոցառումներին: Այս անգամ հղի դերասանուհին, ով շուտով դերասան Էշթոն Քաթչերի համար տղա կամ աղջիկ է ունենալու, մասնակցել է Փոլ Հագիսայի «Երրորդ կերպար» ֆիլմի պրեմիերային: 30-ամյա Միլան պրեմիերային ներկայացել էր կարճ սև զգեստով: