Հունիսի 9-ին ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը Մանհեթենում նոր ֆոտոշարքի է մասնակցել: 28-ամյա մոդելը նկարահանվել է "Nokia" բջջային հեռախոսների գովազդային հոլովակում: Կրիշտիանու Ռոնալդուի գեղեցկուհի կինը մի քանի զգեստ է փոխել ֆոտոշարքի համար: Բջջային հեռախոսների գովազդում նա կարմիր զգեստով է նկարահանվել: Հիշեցնենք, Շեյքը Կրիշտիանուի հետ հանգստյան օրերն անցկացրել են Նյու Յորքում: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Իրինա Շեյքի ամենաթարմ ֆոտոշարքը: