Bravo.am-ը գրում է.
Այս կիրակի “Շանթ»-ի եթերում կմեկնարկի “Պարահանդես 4”-ը: Հեռուստադիտողների կողմից սիրված նախագծի շրջանակում այս տարի պրոֆեսիոնալ պարողների հետ զույգ կկազմեն “Անցյալի ստվերներ” սերիալից Իննա Խոջամիրյանը, Սոնա Վարդանյանը, Արաքսյա Կետիկյանը, Ալիկ Հակոբյանը, Կարեն Ասլանյանը, “Քաղաքում”-ից Սոնա Մաթևոսյանը, Գևորգ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, “Ժողովրդական երգիչ 3”-ի ֆինալիստ Եվա Եգանյանը, “Ժողովրդական երգիչ 4”-ի մասնակից Արսեն Ասատրյանը, “Իքս Ֆակտոր 2”-ից Գևորգ Հարությունյանը և Լևոն Արոնյանի ֆիլիպինուհի հարսնացուն` Արիանա Քաոլին:):
Ժամանցային, երաժշտական շոու-ծրագիրն, ավանդույթի համաձայն, լի կլինի եվրոպական և լատինաամերիկյան պարային համարներով: Այս եթերաշրջանի ընթացքում հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի ավելի հաճախ վայելել թեմատիկ համերգները: Մասնակիցները ելույթ կունենան ձևափոխված տաղավարում` լուսային գեղեցիկ էֆեկտների ներքո:
Շարունակությունը՝ այստեղ: