Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անվան շուրջ նոր սկանդալ է հասունացել:  Լուրեր են տարածվել, թե համերգներից հետո Լիլիթը բավականին գոռոզ է պահում իրեն լսարանի հետ շփվելիս: Այս թեմայով ESem.am-ն արձագանքներ է ստացել իր ըներցողներից: Մեր եվրոպաբնակ ընթերցողները պնդում են, որ Լիլիթը իրեն բավականին մեծամիտ է պահել Վիեննայի համերգի ժամանակ:

 

 

 

 

Այս մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ երգչուհու ամուսնուց` երգահան Վահրամ Պետրոսյանից, ով նաև նրա պրոդյուսերն է: Երգահանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չի տալիս էլեկտրոնային մամուլին: Առաջին անգամը չէ, որ  Վահրամն ասում է, թե չեն համագործակցում էլեկտրոնային մամուլի հետ. քանի որ բազմաթիվ կայքերին հարցազրույցներ տալ չեն կարող, գերադասում են, հարցազրույց չտալ ոչ մեկին, անգամ, եթե թեման հրատապ է: 

 

 

 

 

Տեղեկացնենք, որ երգչուհու մեծամտանալու, Վահրամի «բացասական» ազդեցության, համացանցում տեղ գտնող բացասական մեկնաբանությունների, ստեղծագործական վերելքների, ոճային փոփոխությունների և մի շարք այլ թեմաների մասին Լիլիթ Հովհաննիսյանի հարցազրույցը կարող եք կարդալ «Բարև, ԵՍ եմ» ամսագրի մայիսյան համարում: