Կան մի քանի վիճելի հարցեր, որոնք երբեք չեն ունենա միանշանակ պատասխան: Այդպիսի հարցերից մեկն էլ հավկիթի օգտակար կամ վնասակար լինելու հարցն է: Տարբեր մարդկանց մոտ կարծիքները տարբեր են, մասնագետները նույնպես տարակարծիք են: Մի մասն ասում է, որ այն նույնքան վտանգավոր է, որքան ծխախոտը, մյուսների կարծիքով հավկիթը պարունակում է որոշակի միկրոէլեմենտներ, որոնք այնուամենայնիվ անհրաժեշտ են մեր օրգանիզմին:


Aroxj.am-ը ներկայացնում է հավկիթի օգտակար և վնասակար հատկանիշները:


Դեղնուց


Դեղնուցի վնասակար բաղադրիչները երկուսն են՝ խոլեստերինը և ճարպերը: Սկզբում պետք է հասկականք, թե ինչ չափաբաժնով խոլեստերին ենք ընդունում դեղնուց ուտելիս: Խոլեստերինի մեծ քանակությունն իրականում կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Այն յուրաքանչյուր օր մեր օրգանիզմին անհրաժեշտ է շատ փոքր քանակությամբ : Նորմայում օրվա ընթացքում սննդակարգում ներառված խոլեստերինի քանակը կարող է լինել 300 մգ: Դա համապատասխանում է հավկիթի երկու դեղնուցի մեջ պարունակովող խոլեստերինի քանակին: Պետք է չմոռանանք, որ խոլեստերինի որոշակի չափաբաժին կա նաև մյուս մթերքների մեջ: Ընդ որում, սննդատեսակների մեջ այն պարունակվում է 50-100 մգ չափով, որը օրգանիզմին որևէ ձևով չի վնասի: Հավկիթի դեղնուցն իր մեջ պարունակում է է նաև որոշակի քանակությամբ ճարպեր, որոնց կարիքը նույնպես օրգանիզմն ունի: Միջին չափի դեղնուցն իր մեջ պարունակում է 5 գրամ ճարպ, որը մոտավորապես կազմում է օրվա ճարպերի ընդունման կանանց մոտ 5 %-ը, իսկ տղամարդկանց մոտ՝ 3 %: Հավկիթի դեղնուցն իրականում այդքան էլ վնասակար չէ մեր օրգանիզմի համար, եթե այն ուտում ենք սահմանափակ քանակությամբ:

 

Շարունակությունը՝ այստեղ: